Էրդողանը՝ թուրքական «Թայֆուն» հրթիռի մասին
Թուրքական «Թայֆուն» բալիստիկ հրթիռի թռիչքի հեռահարությունը կհասնի 1000 կմ-ի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Թուրքիան հոկտեմբերի ամսին փորձարկել էր բալիստիկ հրթիռը, որը թռել էր 561 կիլոմետր և ընկել Սինոպ նավահանգստի ափ։ Էրդողանը հայտարարել էր, որ հրթիռի հեռահարությունը կավելացվի։
«Թայֆուն» հրթիռի հեռահարությունը հայտարարվել է 560 կիլոմետր: Ես անցյալ շաբաթ հանդիպել եմ արտադրողների հետ: Նրանք ասացին՝ մենք կհասնենք 1000 կիլոմետրի»,-ասել է երկրի նախագահը։