ԱԱ-2022-ի եզրափակչից հետո Մակրոնն աջակցել է Մբապեին
Ֆրանսիայի նախագահն ԱԱ-2022-ի եզրափակչում իր հավաքականի պարտվելուց հետո աջակցել է Կիլիան Մբապեին։
Armsport.am-ի փոխանցմամբ՝ մրցաշարի եզրափակիչում հանդիպեցին Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականները։
Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Արգենտինացիները հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին 4-2 հաշվով:
Խաղի ավարտից հետո խաղադաշտ է իջել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա որոշել է աջակցել Կիլիան Մբապեին։ Քաղաքական գործիչը գրկել է ՊՍԺ-ի հարձակվողին։
Նշենք, որ Մբապեն 8 գոլով դարձավ ԱԱ-2022-ի լավագույն ռմբարկու։