Տղամարդը դանակով պայքարել է շնաձկան դեմ
ԱՄՆ-ի Հավայան կղզիներում 68-ամյա տղամարդը ողջ է մնացել երեք մետրանոց վագրային շնաձկան հարձակումից և փախել՝ պայքարելով դրա դեմ դանակով։ Այս մասին հայտնում է Hawaii News Now-ն, Shantnews.am-ի փոխանցմամբ հայտնում է Lenta.ru-ն։
Տղամարդը հարձակման է ենթարկվել գիշատիչի կողմից, երբ նա լողում էր ափից մոտ 50 մետր հեռավորության վրա։ Տղամարդը իրեն չի կորցրել , հանել է դանակն ու սկսել այն ճոճել։ Նրան հաջողվել է ստիպել շնաձկանը բաց թողնել իրեն ու հետ կանգնել:
Տուժածը լողալով հասել է ափ, նա լուրջ վնասվածքներ է ստացել և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Տուժածը դեռ բժիշկների հսկողության տակ է և ապաքինվում է։