Մեսսին առաջ անցավ Մարադոնայից
Armsport.am-ի փոխանցմամբ՝ հարձակվող Լիոնել Մեսսին առաջ անցավ լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնայից՝ հավաքականի հետ նվաճած տիտղոսների քանակով։
Արգենտինան հռչակվեց ԱԱ-2022-ի չեմպիոն՝ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթելով Ֆրանսիային։ Սա ֆուտբոլիստի 3-րդ մրցանակն էր ազգային թիմի հետ։
2021-ին Մեսսին Արգենտինայի կազմում հաղթել էր Ամերիկայի գավաթը, իսկ 2022-ին՝ Ֆինալիսիմուն։
Մարադոնայի ակտիվում երկու գավաթ է՝ ԱԱ-1986-ի չեմպիոնությունը և 1993-ի՝ Արտեմիո Ֆրանկիի գավաթը (ֆինալիսիմուի անալոգը)։