Արգենտինայի հավաքականը ռեկորդային թվով 11 մետրանոց է վաստակել
Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Արգենտինայի հավաքականը մրցում է Ֆրանսիայի հավաքականի հետ։
Առաջին խաղակեսում Լիոնել Մեսսիի թիմը երկու գոլ խփեց։ Աչքի ընկավ Մեսսին, ով արդյունավետ իրացրեց 11 մետրանոց հարվածը, ինչպես նաև Անխել դի Մարիան։
Արգենտինայի հավաքականն Աշխարհի առաջնությունում անցկացրած յոթ խաղում արդեն հինգ 11 մետրանոց է վաստակել, ինչը դարձել է մրցաշարի նոր ռեկորդ։