Մայրաքաղաքի մայթեզրերին հայտնաբերվել է ձկան վաճառք, որն անմիջապես կասեցվել է. Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության, հասարակական կարգի պահպանության ծառայության, Երևանի վարչական շրջանների, ՀՀ ոստիկանության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները համատեղ ծառայություն իրականացնելիս մայրաքաղաքի մայթեզրերին հայտնաբերել են ձկան վաճառք, որն անմիջապես կասեցվել է։
Ձկան ապօրինի վաճառքի դեմ ուղղված միջոցառումները շարունակվում են։