«Wednesday» սերիալը 2023-ին երկրորդ եթերաշրջան կունենա՞
Netflix-ի «Wednesday» սերիալը հաջորդ տարի կարող է երկրորդ եթերաշրջան ունենալ: Շարունակությունը կարտադրի Amazon-ը, որը գնել է MGM ստուդիան 8,5 միլիարդ դոլարով։ Style.news.am-ի փոխանցմաբ՝ այս մասին հայտնում են Deadline-ի աղբյուրները:
«Սա մեծ ազդանշան է համայնքին, որ Amazon Studios-ը լրջորեն է վերաբերում մրցակիցների հետ համագործակցելու և այլ մարդկանց նախագծերում ներգրավվելու հարցին», - ասել է աղբյուրներից մեկը:
Նշվում է, որ սցենարիստներն ու պրոդյուսերներն արդեն սկսել են քննարկել ապագա նախագիծը և ընտրել նկարահանման վայրերը։
«Wednesday» սերիալը պատմում է Ուենսդեյ Ադամսի պատանեկության տարիների մասին, որը ուսումը սկսել է «Նեվերմոր» ակադեմիայում։ Նա ոչ միայն կսովորի, թե ինչպես օգտագործել իր էքստրասենսոր ունակությունները, այլև կբացահայտի քաղաքում տեղի ունեցող առեղծվածային իրադարձությունների առեղծվածը՝ կապված իր ընտանիքի անդամների հետ:
«Wednesday»-ի թվային թողարկումը կայացել է նոյեմբերի 23-ին Netflix սթրիմինգային հարթակում։ Շոուն հավաքել է ավելի քան 1 միլիարդ ժամ դիտում՝ դառնալով երրորդ սերիալը, որը հասել է այդ նշագծին մեկ ամսից պակաս ժամանակահատվածում: