Մոուրինյոն պատրաստ է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է The Telegraph-ը։ Մասնագետի համաձայնագիրը հաշվարկվելու է մինչեւ 2024 թվականի ամառ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հռոմեական թիմի ղեկավարությունը դեմ է եղել, որ նա համատեղի աշխատանքը։ Ուստի մասնագետն ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից այս ամառ։
Մոուրինյոն կապված է «Ռոմայի» հետ պայմանագրի ժամկետով, որն ավարտվում է 2024 թվականի ամռանը:
1/4 եզրափակիչում Պորտուգալիան 0։1 հաշվով պարտվեց Մարոկկոյին ու ավարտեց ելույթը մրցաշարում։
Աղբյուր ArmSport.am