Մեսսին արժանի է տիտղոսի իր վերջին ԱԱ-ում. Ֆլիկ
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կանխատեսում է արել ԱԱ-2022-ի Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների եզրափակիչ խաղի ելքի վերաբերյալ։
«Եթե դու ֆուտբոլային ռոմանտիկ ես, ապա ուզում ես, որ Մեսսին հաղթի 2022 թվականի աշխարհի առաջնությունը, քանի որ նա վերջին տասնամյակի ամենակարկառուն դեմքերից է։ 35 տարեկանում նա դեռ ցուցադրում է իր որակները։
Երկու թիմերն էլ արժանի են եզրափակչում հայտնվելուն։ Մեսսին հավանաբար արժանի էր տիտղոսին իր վերջին Աշխարհի առաջնությունում, բայց ես փորձում եմ չեզոք լինել դրա նկատմամբ:
Ավելին, ես հատուկ կապ ունեմ իմ մարզած խաղացողների՝ Կոմանի, Պավարի և Էրնանդեսի հետ, որը, ցավոք, վնասվածք ունի»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում SID-ը։
Աշխարհի 2022 թվականի առաջնության Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչը կկայանա կիրակի օրը՝ դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի 19:00-ին:
Աղբյուր ArmSport.am