Ֆրանսիայում կան մարդիկ, որոնք երկրպագում են Մեսսիին ու Արգենտինային․ Դեշամ
Ֆրանսիացի մարզիչ Դիդյե Դեշամը վրդովված է, որ որոշ ֆրանսիացիներ երկրպագելու են հարձակվող Լիոնել Մեսսիին Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում, հայտնում է ArmSport.am-ը։
«Արգենտինացիներն ու Մեսսին ցանկանում են տիտղոս. Ֆրանսիայում կան մարդիկ, ովքեր երկրպագելու են նրանց: Բայց մենք կփորձենք տխրեցնել նրանց, մենք նույնպես ցանկանում ենք տիտղոս, մենք նպատակ ունենք»,- Դեշամի խոսքերն է մեջբերում ANSA-ն:
ԱԱ-2022-ի եզրափակչում կհանդիպեն Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականները։ Խաղը կկայանա այսօր՝ դեկտեմբերի 18-ին։