Զիդանն ու Բենզեման մերժել են ՖՖՖ-ի հրավերը
Ֆրանսիայի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը և ազգային հավաքականի ներկայիս հարձակվող Կարիմ Բենզեման ներկա չեն լինի ԱԱ 2022-ի եզրափակիչին:
Ըստ RMC Sport-ի, նրանք երկուսն էլ մերժել են Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) հրավերը՝ ներկա լինելու Արգենտինա – Ֆրանսիա եզրափակիչ հանդիպմանը։
Միաժամանակ ՀՖՖ-ի հրավերն ընդունել են պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն, ինչպես նաև կիսապաշտպաններ Ն’Գոլո Կանտեն և Պոլ Պոգբան, որոնք վնասվածքների պատճառով զրկված են աշխարհի առաջնությունում հանդես գալու հնարավորությունից։
Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը կկայանա կիրակի՝ դեկտեմբերի 18-ին։ Խաղի սկիզբը՝ 19։00։