Ժիրուն կարող է չլինել Արգենտինայի հետ խաղի մեկնարկային կազմում
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է չընդգրկվել թիմի մեկնարկային կազմում ԱԱ 2022-ի եզրափակիչի՝ Արգենտինայի հետ խաղում։
Ինչպես հայտնում է Get French Football News-ը՝ հղում անելով L’Équipe-ին, հարձակվողը ծնկի հետ կապված խնդիրներ ունի։
Նշվում է, որ Ֆրանսիայի հավաքականի նախախաղային մարզմանը Ժիրուի փոխարեն խաղացել է Մարկուս Թուրամը։
Հիշեցնենք, որ Ժիրուն Կատարում ընթացող աշխարհի առաջնությանը Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում է եղել 5 անգամ և դարձել չորս գոլի հեղինակ։
Աղբյուր ArmSport.am