17-րդ դարի գողացված նկարը հայտնաբերվել է դեկորատիվ բարձի առցանց լուսանկարում
Կոլեկցիոներ Քլիֆ Շորերը, ում անվանում են անհետացած արվեստի գործերի որսորդ, գտել է 17-րդ դարի հոլանդացի վարպետ Հենդրիկ Ավերկամպի «Ձմեռային լանդշաֆտ գեղասահորդի և այլ կերպարներով» կտավը, որը գողացվել էր 1978 թվականին դեկորատիվ բարձի գծանկարի լուսանկարից, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Boston Magazine-ի:
Նկարը պատկանել է Վուսթերի արվեստի թանգարանի նախկին հոգաբարձու Ռոբերտ Ստոդդարտին։ Մոտ 45 տարի առաջ գողերը քնած ժամանակ նրա տնից տարել են տասը միլիոն դոլար արժողությամբ 12 աշխատանք։
Շորերը համացանցում զննել է նկարներ, որոնք նման էին անհետացած կտավին և հանդիպել է բարձի լուսանկարին, որտեղ պատկերված էր Ավերկամպի աշխատանքը: Նկարի որակից փորձագետը հասկացել է, որ շրջանակը չէր կարող արված լինել մինչև 1978 թվականը։
Ըստ մետատվյալների՝ նա պարզել է, որ լուսանկարի հեղինակային իրավունքները 2012 թվականից պատկանում են արվեստի գրադարանին։ Այնուհետև, արվեստի բիզնեսում իր շփումների միջոցով նա իմացել է, որ նկարը գնվել է 1995 թվականին Եվրոպայում արվեստի տոնավաճառում: Բայց վաճառվել է Ավերկամպի եղբորորդու՝ Բարենտի անունով։
Շորերը կապ է հաստատել դիլերի զարմուհու հետ: Եվ նրանից նա իմացել է, թե ով է գնել այդ աշխատանքը։ Հոլանդացի զույգ էր։ Այժմ նրանք երկուսն էլ ողջ չեն։ Փորձագետը գտել է նրանց ժառանգներին ու թանգարանի անունից դիմել նրանց՝ գլուխգործոցը խաղաղ ճանապարհով վերադարձնել տիրոջը։ Նա դեռ պատասխան չի ստացել։
Եթե նրա փաստաբանի նամակին չպատասխանեն և չհամաձայնեն կտավը վերադարձնել այն գումարի դիմաց, որի դիմաց այն գնվել է, ապա գործը կդիտարկվի որպես քրեական գործ։