Մեսսի համար եզրափակիչ խաղը վերջինը կլինի հավաքականում. Սկալոնի
Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ԱԱ-2022-ի եզրափակչի՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի նախօրեին ասել է, որ հարձակվող Լիոնել Մեսսիի համար այս հանդիպումը վերջինը կլինի հավաքականում։
«Սա կլինի Լեո Մեսսիի հավաքականի վերջին հանդիպումը։ Ուստի մենք բոլորս իսկապես հույս ունենք, որ նա կկարողանա աշխարհի գավաթը բարձրացնել իր գլխավերեւում։ Բայց գլխավորն այն է, որ բոլոր երկրպագուները վայելեն նրա խաղը և ընդհանրապես ֆուտբոլը»,- ասել է Սկալոնին մամուլի ասուլիսում։
Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը Արգենտինայի և Ֆրանսիայի հավաքականների միջև կանցկացվի դեկտեմբերի 18-ին։
Աղբյուր ArmSport.am