Շվեդական կենդանաբանական այգում սպանել են վանդակից փախած չորս շիմպանզեի
Շվեդիայի արևելքում գտնվող Ֆուրուվիկ քաղաքում տեղի կենդանաբանական այգու աշխատակիցները սպանել են վանդակից փախած չորս շիմպանզեի՝ վախենալով, որ նրանք կարող են սպառնալիք լինել մարդկանց համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է շվեդական SVT-ն։
«Այն, ինչ տեղի է ունեցել, ողբերգություն է։ Մենք ծայրաստիճան վշտացած ենք այս իրադրության առնչությամբ, սա մեր կողմից լրջագույն թերացում է»,- ասվում է կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ։
Շվեդական լրատվամիջոցները հայտնում են, որ այս պահին կենդանաբանական այգում մնում են երեք շիմպանզե։