Գերմանիայի կանցլերն անհրաժեշտ է համարում շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոսել է Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Sueddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում նա, մասնավորապես, նշել է․ «Կարևոր է, որ ի հեճուկս առկա լուրջ տարաձայնությունների, թույլ չտանք Ռուսաստանի հետ բանակցությունների թելը կտրվի»։
Շոլցը նշել է, որ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները դադարեն, ապա ավելի քիչ հավանական կլինի Ուկրաինայում ճգնաժամի դադարեցումը։