Ադրբեջանի ցեղասպան մտադրությունը դրսևորվում է Արցախի 120.000 բնակիչների շրջափակմամբ և հումանիտար ճգնաժամի ստեղծմամբ. Արցախի ՄԻՊ
Ադրբեջանի քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան ամբողջ Արցախի ժողովրդին ոչնչացնելու փորձ: Այս անգամ Ադրբեջանի ցեղասպան մտադրությունը դրսևորվում է Արցախի 120.000 բնակիչների շրջափակմամբ և հումանիտար ճգնաժամի ստեղծմամբ։
Այս մասին տեսաուղերձում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: