Հայ ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է միջազգային մրցույթում
Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է հայտնի Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնի միջազգային մրցույթում։
Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ փառատոնի ցուցադրությունները տեղի կունենան 2023-ի հունվարի 27-ից փետրվարի 4-ը։
Պետական ֆինանսական աջակցություն ստացած Ֆիլմի ոչ միայն ռեժիսորը, այլև սցենարիստը Օֆելյա Հարությունյանն է, պրոդյուսեր՝ Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, համապրոդյուսեր՝ Լիդիա Ինդժովա (Բելգիա):
Ֆիլմում նկարահանվել են Նանոր Պետրոսյանը, Լիանա Վարդանյանը, Անի Խաչիկյանը, Աստղիկ Աբաջյանը, Սիրանուշ Բարսեղյանը: Արտադրող ընկերություն՝ «Ֆերմատա ֆիլմ», համաարտադրող երկրներ՝ Բելգիա, ԱՄՆ, Ֆրանսիա: