Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին. ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարքը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:
«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հասունացող հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր հայերի կյանքեր, հատկապես՝ տարեցների և երեխաների, վտանգված են, եթե չվերականգնվի սննդամթերքի, դեղորայքի և ջերմության հասանելիությունը։ Մենք պետք է օգնենք ապահովել խաղաղություն և պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին»,- նշել է կոնգրեսականը։