Պենտագոնը չի գտել այլմոլորակայինների կողմից Երկիր այցելելու վերաբերյալ ապացույցներ
Հետախուզության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Ռոնալդ Մուլտրին հայտարարել է, որ Պենտագոնը դեռևս չունի այլմոլորակայինների կողմից Երկիր մոլորակ այցելելու ապացույցներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է CBS News-ը։
«Մենք չենք տեսել այնպիսի մի բան, որը մեզ կստիպեր հավատալ, թե մեր տեսած օբյեկտներից որևէ մեկն ունի այլմոլորակային ծագում»,- ասել է նա։ Մուլտրին նշել է նաև, որ մինչ օրս չի տեսել որևէ բան, որը թույլ կտար «ենթադրել, որ այլմոլորակայիններն այցելել են Երկիր»։