Ռոնալդուն ավելի մեծ հարգանքի է արժանի․ Տոտտի
«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտտին կարծում է, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ավելի մեծ հարգանքի է արժանի։
«Ես գիտեմ ինչ է նշանակում կարիերայի մեծ փուլից հետո դեն նետված լինելը։ Երբ նայում եմ վերջին մի քանի ամիսներին, որոնց միջով անցել է Ռոնալդուն, ինձ թվում է, որ նորից վերապրում եմ իմ սեփական փորձը։ Կարծում եմ՝ նա ավելի մեծ հարգանքի է արժանի։
Կողքից խոսելը միշտ հեշտ է, բայց միայն նա գիտի, թե ինչ է կատարվում։ Մենք խոսում ենք պատմության լավագույն խաղացողներից մեկի մասին, և պիտի հաղթենք նրան։ Ժամանակի հետ խաղացողները կարող են դադարել մեկնարկային կազմում հայտնվելուց։ Նա արդեն իսկ շատ բան է արել բոլորի համար»,- ասել է Տոտտին Be.Pi TV-ի եթերում։
Աղբյուր ArmSport.am