Երկինքը ևս մեկ լեգենդի տարավ․ Միլանը, Լացիոն, Ինտերը հրաժեշտ են տվել Միխայլովիչին
Մի շարք իտալական ակումբներ ցավակցություններ են հղել Սինիշա Միխայլովիչի մահվան կապակցությամբ։
«Ցտեսություն, միստեր, դու միշտ կապրես մեր սրտերում»,- գրել է «Բոլոնյայի» թվիթերյան էջը։
«Երկինքը ևս մեկ լեգենդի տարավ։ Քո կարիքը շատ կզգանք, Սինիշա»,-գրել է «Միլանի» մամուլի ծառայությունը։
«Ոչ ոք երբեք պատրաստ չէ հրաժեշտ տալ թանկ ընկերոջը»,- գրում է «Ինտերը»։
«Ցտեսություն, Սինիշա»,- ասված է «Սամպդորիայի» ցավակցական հաղորդագրության մեջ։
«Ցտեսություն, մարտիկ, դու մինչև վերջ բարձր գլխով կռիվ տվեցիր, իսկական տղամարդ», գրել է իտալացի պաշտպան Ֆրանկո Բարեզին։
2019 թվականին Միխայլովիչի մոտ արյան քաղցկեղ էր հայտնաբերվել։ Մասնագետը բուժման կուրս էր անցել, որից հետո հիվանդությունը նահանջել էր։ 2022-ի գարնանը Միխայլովիչի մոտ հիվանդության կրկնություն եղավ։ Այս ամբողջ ընթացքում սակայն նա շարունակում էր մարզչական կարիերան։