Քիմ Քարդաշյանը պատրաստ է կրկին մայրանալ
Նոյեմբերի 16-ին Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը դարձավ 5 ամսական: Այդ առիթով էլ փոքրիկ Նորին հայտնվել է երկրպագուների ուշադրության կենտրոնում:
US magazine-ը գրում է, որ Քիմը հարսանիքից անմիջապես հետ (այն նախատեսվում է 2014-ի ամռանը) պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ: Հայտնի զույգը երազում է մեծ ընտանիք ունենալ: Բացի այդ, Քարդաշյանը ցանկանում է, որ իր երեխաների միջև տարիքային տարբերությունը մեծ չլինի: