Չեմ զարմանա, եթե Ռոնալդուն ավարտի կարիերան․ Պատրիս Էվրա
ՄՅՈՒ-ի նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Ես հաջողություն էի մաղթել Ռոնալդուին աշխարհի առաջնությունում։ Շատ ցավալի է հավաքականի մեկնարկային կազմում չլինելը, հատկապես Կրիշտիանուի համար, որովհետև, գուցե, սա նրա վերջին շանսն էր աշխարհի առաջնությունում։
Մարզիչը նրան պահեստայինների նստարանին թողեց փլեյ-օֆֆի խաղին։ Գուցե, նա կարծում էր, թե առանց Ռոնալդուի թիմն ավելի լավ տեսք ունի։ Բայց մի՛ մոռացեք, որ Կրիշտիանուն մեծ խաղացող է՝ ինչպես և Մեսսին։
Նրա հետ չեմ խոսել այն մասին, թե հետո ինչ է պլանավորում անել։ Նա երազանք ուներ՝ հաղթել մրցաշարը Պորտուգալիայի հետ, հիմա այդ երազանքը փշրված է։ Երբեմն, երբ գնահատում ես կարիերադ, մտածում ես, որ ժամանակն է կանգ առնել։ Ինձ համար անակնկալ չի լինի, եթե Ռոնալդուն ավարտի կարիերան»,- ասել է Էվրան Sky Sports-ին։
Աղբյուր ArmSport.am