Երևանի պատմության թանգարանում բացվել է Չինաստանի «Շանդուն նահանգի փայտանկարների խորհուրդը» ցուցահանդեսը
Երևանի պատմության թանգարանում բացվել է Չինաստանի «Շանդուն նահանգի փայտանկարների խորհուրդը» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ներկայացված մանրանկարների կրկնօրինակները տրամադրել է Ցինդաո քաղաքի թանգարանը: Դրանք ամանորյա և առօրյա կենցաղի հետաքրքիր խորհուրդ ունեն:
Ցուցահանդեսն իրականացվել է «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի և Չինաստանի Ցինդաո քաղաքի մունիցիպալ թանգարանի հետ համագործակցության արդյունքում և նվիրված է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Հանդիսավոր բացմանը ներկա էր ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը: