Նեյմարը 30 հազար եվրո է փոխանցել Ռիշարլիսոնին իր պատկերով դաջվածքը մաքրելու համար
Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խնդրել է ազգային հավաքականում իր թիմակից Ռիշարլիսոնին մաքրել իր պատկերով դաջվածքը։ Այս մասին հաղորդում է Daily Star-ը։
Ավելի վաղ Ռիշարլիսոնը դաջվածք էր արել լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոյի և Նեյմարի պատկերներով՝ ի պատիվ Կատարում տեղի ունեցող աշխարհի առաջնությանը մասնակցելուն։
Ամենայն հավանականությամբ, Նեյմարը չի գնահատել թիմակցի այդ արարքն ու ըստ աղբյուրի՝ 30 հազար եվրո է ուղարկել «Տոտենհեմի» հարձակվողին, որ մեջքից մաքրի իր պատկերը։
25 տարեկանում Ռիշարլիսոնը մասնակցել է իր կարիերայի առաջին աշխարհի առաջնությանն ու 3 գոլ հեղինակել՝ դառնալով մրցաշարում Բրազիլիայի հավաքականի լավագույն ռմբարկուն։ Բրազիլիան ԱԱ-2022-ից դուրս մնաց՝ 1/4 եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով զիջելով Խորվաթիային։