Մբապպեն զղջում է, որ երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Կիլիան Մբապպեն կարծում է, որ ՊՍԺ-ն չի կատարել այն խոստումները, որոնք տվել էր նոր պայմանագիրը ստորագրելիս։
Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Մբապպեին մոտ կանգնած աղբյուրին, ակումբը չի կատարել այն խոստումները, որոնք տվել էին հարձակվողին նախորդ ամառ նոր պայմանագիր ստորագրելիս։ Մասնավորապես, ՊՍԺ-ն Կիլիանին խոստացել էր ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որպեսզի Մբապեն ստիպված չլինի խաղալ այս դիրքում։
Աղբյուրները նշում են, որ Մբապպեն զղջում է ՊՍԺ-ի հետ պայմանագրի երկարաձգման համար։
Այժմ ամեն ինչ հանդարտվել է, բայց 2022 թվականի աշխարհի առաջնությունում հնարավոր հաղթանակը Ֆրանսիայի հետ կարող է ստիպել Մբապխեին վերանայել իր ապագան։
Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 20 խաղում դարձել է 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Աշխարհի 2022 թվականի առաջնությունում նա 6 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Աղբյուր ArmSport.am