Էստոնիա Է ժամանել ԱՄՆ-ի բանակի հետևակային վաշտը
Էստոնիա Է ժամանել ԱՄՆ-ի բանակի հետևակային վաշտը, որը ծառայելու էստոնական 2-րդ հետևակային բրիգադի կազմում, հաղորդել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «ԱՄՆ-ի բանակի վաշտի հետ միասին ժամանել է գումարտակի հրամանատարական կետը, որը մեզ թույլ է տալիս բրիգադին ինտեգրել նոր մանևրային ստորաբաժանում:
Դրա շնորհիվ մենք կկարողանանք ոչ միայն համատեղ վարժանքներ անցկացնել, այլև մեծացնել միավորման մարտական ներուժը», - մամուլի ծառայությունը մեջբերում է 2-րդ հետևակային բրիգադի հրամանատար, գնդապետ Մատի Տիկերպուուի խոսքերը։ Ամերիկյան ստորաբաժանումը Էստոնիա է ժամանել ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Ավելի վաղ ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խոստացել էր ուժեղացնել դաշինքի արևելյան թևը։