Գրետա Վարդանյանը՝ պարափաուերլիֆթինգի աշխարհի չեմպիոն
Դեկտեմբերի 15-18-ը ԱՄԷ Դուբայ քաղաքում մեկնարկել է պարափաուերլիֆթինգի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցում է 243 մարզիկ, 40 երկրներից: Հայաստանը ներկայացնում է գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը, ով հանդես է գալիս մինչև 55 կգ քաշային կարգում։ Այդ մասին հաղորդում է տարածել Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն:
Այսօր Գրետա Վարդանյանի հաջողությամբ կատարեց 3 մոտեցում՝ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողեր, նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Հայ մարզուհին ոսկե մեդալ նվաճեց նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում:
Սա աննախադեպ հաջողություն է: Շնորհավորում ենք մեր մարզուհուն՝ Գրետային, որի մեծ սպորտ վերադարձը մեկնարկել է հաղթարշավով: Դեպի Փարիզ 2024 պարալիմպիկ խաղեր դժվար ճանապարհ կա անցնելու և մեր մարզուհուն հաջողություն ենք մաղթում: