Եվրախորհրդի գագաթնաժողովը հաստատեց Խորվաթիայի անդամակցումը Շենգենին
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հաստատել են Խորվաթիայի անդամակցումը Շենգենին և հույս են հայտնել, որ Բուլղարիան և Ռումինիան կկարողանան դա անել 2023 թվականի ընթացքում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:
«Մենք հաստատեցիենք Խորվաթիայի անդամակցումը Շենգենյան գոտուն: Եվ հուսով ենք, որ Բուլղարիան և Ռումինիան կանդամակցեն Շենգենին 2023 թվականի ընթացքում»,- հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։
Ինչպես հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՀ-ն կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի Բուլղարիան ու Ռումինիան հնարավորինս շուտ միանան Շենգենին։ Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ Ներքին գործերի և արդարադատության խորհրդի նիստում հավանություն Էր տրվել Խորվաթիայի անդամակցմանը Շենգենյան գոտուն, իսկ Ռումինիայի և Բուլղարիայի հայտերը մերժվել էին Ավստրիայի և Նիդերլանդների քվեներով: