Դեշամն ու Բենզեման լարված հարաբերությունների մեջ են
Կարիմ Բենզեման լարված հարաբերությունների մեջ է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի և ֆրանսիացի որոշ ֆուտբոլիստների հետ:
Ինչպես նշում է L’Équipe-ը, հարձակվողն ու մարզիչը երբեք լավ հարաբերությունների մեջ չեն եղել։ Բացի այդ, Դեշամը վիրավորվել է, որ Բենզեման շնորհակալություն չի հայտնել իրեն «Ոսկե գնդակի» արարողության ժամանակ։
Նշվում է, որ Բենզեման մոտ է Ֆրանսիայի հավաքականի որոշ խաղացողների հետ, սակայն թիմում ոչ բոլորն են լավ վերաբերվում նրան։
Հիշեցնենք, որ Բենզեման վնասվածք էր ստացել ԱԱ 2022-ի մեկնարկից մի քանի օր առաջ և չի կարողացել մասնակցել մրցաշարին։ Դիդյե Դեշամը խաղացող չի կանչել իրեն փոխարինելու, ուստի հարձակվողը մնում է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում։
Աղբյուր ArmSport.am