ՄԱԳԱՏԷ-ն խոստացել է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Հյուսիսային Կորեան հրաժարվի միջուկային զենքից
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) բոլոր ջանքերը կգործադրի՝ դադարեցնելու ԿԺԴՀ-ի միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Սեուլում Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:
Նախագահ Յուն Սոկ Յոլը մտահոգություն է հայտնել ԿԺԴՀ-ի միջուկահրթիռային ծրագրի առաջընթացի կապակցությամբ։ «Մենք խնդրում ենք ՄԱԳԱՏԷ-ին իր ավանդը ներդնել Հյուսիսային Կորեայի միջուկազերծման, միջուկային ակտիվության հսկման և տեսչական ստուգումների պատրաստակամության ամրապնդման միջոցով Փհենյանի միջուկային սադրանքների դադարեցման գործում», - մեջբերել Է նախագահի խոսքը նրա գրասենյակի աշխատակից Լի Չժե Մյոնը։ «Լիովին կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունը՝ կապված Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի հետ:
ՄԱԳԱՏԷ-ն կգործադրի բոլոր ջանքերը Փհենյանի միջուկային ծրագրի դադարեցման և միջուկային զենքի չտարածման միջազգային համակարգի պաշտպանության համար», - պատասխանել է Ռաֆայել Գրոսին Յուն Սոկ Յոլի խնդրանքին: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը Սեուլ է ժամանել չորեքշաբթի օրը. սա նրա առաջին այցն է Կորեայի Հանրապետություն՝ որպես գործակալության ղեկավար։ Գրոսին հանդիպել է նաև Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ: