Սանտուշը հեռացավ Պորտուգալիայի հավաքականից
Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ՊՖՖ պաշտոնական կայքը։
Կողմերն այս որոշումը կայացրել են 2022 թվականի աշխարհի առաջնությունից Պորտուգալիայի դուրս մնալուց հետո։
Կիսաեզրափակիչում Պորտուգալիան 0։1 հաշվով պարտվեց Մարոկկոյին ու ավարտեց ելույթը մրցաշարում։
68-ամյա մասնագետի պայմանագիրը ուժի մեջ էր մինչև 2024 թվականը, կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Նա թիմը գլխավորում է 2014 թվականից։
Աղբյուր ArmSport.am