Առաջին խաղից հետո ցանկացած խաղ մեզ համար եզրափակիչ էր. Դե Պաուլ
Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլը խոսել է այն մասին, թե ինչպես են ընկալում ավագ Լիոնել Մեսսին թիմում, և արգենտինացիների նպատակների մասին 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում։
«Բարեբախտաբար, մենք ունենք գազան: Մենք խաղում ենք մեր երկրի համար, Լեոն մեր ավագն է, մեր առաջատարը։ Նա ինձ համար մեծ եղբոր պես է, ես միշտ կպաշտպանեմ նրան։ Քչերը գիտեն, թե ինչ է նա անում, որպեսզի միշտ լավագույնը լինի։ Ես շատ ուրախ եմ նրա համար: Այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել, ես ուզում եմ, որ նա լինի ամենաշատ վայելողը: Նա արժանի է դրան:
Առաջին խաղը ծանր հարված էր մեզ համար: Մենք հավաքվեցինք փակ սենյակում և քննարկեցինք ամեն ինչ։ Մենք այստեղ եկանք հաջողության նկատմամբ ավելի մեծ հավատով Ամերիկայի գավաթը հաղթելուց հետո: Առաջին խաղում կրած պարտությունից հետո յուրաքանչյուր հաջորդ խաղ մեզ համար եզրափակիչ էր, քանի որ ամեն գնով պետք է հաղթեինք։
Իրականությունն այն է, որ մենք խաղում ենք գույների, մարզաշապիկի, մեր երկրի հանդեպ սիրուց դրդված: Դժվար է բառերով արտահայտել: Վստահ եմ, որ շատ մարդիկ զբաղվում են իրենց խնդիրներով, մոռանում են ամեն ինչի մասին, երբ նայում են մեր խաղին: Նրանց երջանկացնելը մեծ հպարտություն է»,- Դե Պաուլի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Աղբյուր ArmSport.am