Զախարովան մեկնաբանել է թուրք գեներալին Ադրբեջանի պաշտպանության խորհրդական նշանակելը
Տարբեր երկրների քաղաքացիներ խորհրդատվություններ են տալիս և կատարում են խորհրդականների դեր՝ նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով թուրք գեներալ Բախտիար Էրսայի՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական նշանակվելու վերաբերյալ հարցին:
«Յուրաքանչյուր երկիր իր գործընկերների հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու ինքնիշխան իրավունք ունի, բայց, իհարկե, մենք հիմք ենք ընդունում, որ այն չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի Հարավային Կովկասում ուժերի ձևավորված հավասարակշռությունը: Այդ թեզերը մենք պարբերաբար հասցնում ենք տարածաշրջանի մեր գործընկերներին»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: