Հայտնի է, թե երբ Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը
Ժոզե Մոուրինյուն Պորտուգալիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է։
Ինչպես հայտնում է Record-ը, մասնագետը, որն այժմ գլխավորում է «Ռոման», կարող է փոխարինել Ֆերնանդու Սանտուշը։
Այս պահին նրա նշանակմանը խոչընդոտում է «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2024 թվականին։
Մոուրինյուն չի ցանկանում համատեղել աշխատանքը հավաքականում և «Ռոմայում»։ Այս տարբերակին դեմ են նաև իտալական ակումբում։
Նշվում է, որ այս պահին իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։
Մոուրինյուն հաստատ չի գլխավորի Պորտուգալիայի հավաքականը մրցաշրջանի ընթացքում։ Եթե Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության գա «Ռոմայի» հետ, ապա նշանակումը կարող է տեղի ունենալ հունիսին։ Մարզչին առաջարկվում է պայմանագիր մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը։
Եթե կողմերը համաձայնության գան, ապա Ռուի Խորխեն, որն այժմ աշխատում է պորտուգալացիների երիտասարդական հավաքականի հետ, կարող է դառնալ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը մինչև ամառ։
Մյուս կողմից, Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է, որ Մոուրինյուն գլխավորի ազգային հավաքականը մինչև Եվրո 2024-ի որակավորման փուլի մեկնարկը։
Աղբյուր ArmSport.am