Մաքգրեգորը 8 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել UFC-ի վարկանիշից
Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 8 տարվա մեջ առաջին անգամ դուրս է մնացել UFC-ի վարկանիշից:
Կազմակերպության թեթև քաշային կարգում 14-րդ տեղը զբաղեցնող իռլանդացին վերջին թարմացումից հետո դուրս է մնացել լավագույն 15-ից։ Լավագույն 15-ում նրան փոխարինել է Գրանտ Դոուսոնը։
Ներկայումս 34-ամյա Մաքգրեգորը շարունակում է ապաքինվել 2021 թվականի հուլիսին ստացած ոտքի կոտրվածքից։
Թեթև քաշային կարգում Մաքգրեգորի վերջին հաղթանակը եղել է 2016 թվականի նոյեմբերի 12-ին: Դրանից հետո իռլանդացին դիվիզիոնում 3 պարտություն է կրել՝ երկու անգամ պարտվելով Պուարյեին, մեկ անգամ էլ Խաբիբ Նուրմագոմեդովին։ Մակգրեգորը 2014 թվականից ի վեր UFC-ի վարկանիշային աղյուսակի թոփ 15-ում է առնվազն մեկ քաշային կարգում։
Աղբյուր ArmSport.am