ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
ՌԴ-ն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակմամբ. մենք ակնկալում ենք մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք վերականգնում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուս խաղաղապահ զորակազմը ակտիվորեն աշխատում է իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Եռակողմ համաձայնագրի ստորագրման ժամանակ կողմերն իրենց վրա են վերցրել համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է անշեղորեն պահպանվեն: Անընդունելի է քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը», - հայտարարել Է Զախարովան։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ռուս խաղաղապահների հասցեին հնչող "սադրիչ մեղադրանքները անթույլատրելի են և ոչ արդյունավետ, որտեղից էլ որ լինեն"։
«Խաղաղապահները ամբողջությամբ կատարում են իրենց գործառույթները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավոր», - նշել է Զախարովան: