Մեսսին, չնայած հանգստյան օրվան, մնացել է Արգենտինայի հավաքականի բազայում և հանդիպել ընտանիքի հետ
Լիոնել Մեսսին մնացել է Արգենտինայի հավաքականի մարզաբազայում՝ չնայած հանգստյան օրվան։
Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալոնին երեկ հանգստյան օր է տվել ֆուտբոլիստներին, հայտնում է ESPN-ի լրագրող Գուստավո Յարոշը։
Ֆուտբոլիստների մեծ մասը նախընտրել է ժամանակ անցկացնել ընտանիքների և ընկերների հետ՝ հավաքականի ճամբարից դուրս հեռու։ Մեսսին նախընտրել է մնալ Արգենտինայի հավաքականի բազայում և այնտեղ հանդիպել է իր ընտանիքի հետ:
Դեկտեմբերի 18-ին Արգենտինան ԱԱ-2022-ի եզրափակիչում կմրցի Ֆրանսիայի հետ։
Աղբյուր ArmSport.am