Սոբչակը խորհուրդ է տալիս սիրահարվել հարուստ տղամարդկանց
Քսենիա Սոբչակն իր «Ինչպես ամուսնանալ միլիոնատիրոջ հետ» գրքում խորհուրդ է տալիս ամուսնանալ հարուստ տղամարդկանց հետ: Բացի այն, որ հարուստ տղամարդիկ քեզ տանում են լավագույն ռեստորանները, թանկարժեք նվերներ են տալիս և նման, սովորական աղջիկների համար ոչ պակաս կարևոր բաներ, հարուստ տղամարդիկ նաև լավ հնարավորություն են ստեղծում ծանոթանալ հասարակության էլիտայի հետ, ձեռք բերել նոր ծանոթություններ: Ըստ Սոբչակի, եթե անգամ, դուք բաժանվեք ձեր սիրելիից, հարուստ տղամարդու հետ անցկացրած յուրաքանչյուր օրը մի մեծ փորձ կլինի: «Եթե դուք ճիշտ օգտագործեք այն, ինչ ձեզ կարող է տալ ձեր հարուստ տղամարդը, դուք մեծ հաջողությունների կհասնեք»,-ասում է Սոբչակը: