Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար հավասարազոր է մահվան. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը, թվիթերի իր էջում անդրադարձել է Հայաստան-Արցախ կապող միակ ճանապարհի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին։
«Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար հավասարազոր է մահվան: Սա տանում է իսկական հումանիտար աղետի», - գրել է նա։