Բենզեման կարող է ներկա գտնվել ԱԱ 2022-ի եզրափակչին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է ներկա գտնվել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին։ Դեկտեմբերի 18-ին Ֆրանսիան կմրցի Արգենտինայի հետ։
Ինչպես գրում է As-ը, մադրիդյան ակումբը թույլ է տվել հարձակվողին ցանկության դեպքում մեկնել Կատար։ Որոշումը կախված է հենց Բենզեմայից, «Ռեալը» նրան չի խանգարի։
Եթե Ֆրանսիան հաղթի, ապա Կարիմը թիմի մնացած անդամների հետ միասին մեդալ ստանալու հնարավորություն կունենա։
Հիշեցնենք, որ Բենզեման վնասվածք էր ստացել ԱԱ 2022-ի մեկնարկից մի քանի օր առաջ և չէր կարողացել մասնակցել մրցաշարին։ Դիդյե Դեշամը Բենզեմայի փոխարեն այլ ֆուտբոլիստ չի հրավիրել, ուստի հարձակվողը մնում է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակում։
Աղբյուր ArmSport.am