Ռեգրագին մեկնաբանել է Մարոկկոյի հավաքականի պարտությունը կիսաեզրափակչում
Մարոկկոյի հավաքականի գլխավոր մարզիչ Վալիդ Ռեգրագին Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայից կրած պարտությունից հետո (0:2) կիսվել է մեկնաբանությամբ․
«Մենք արեցինք առավելագույնը, դա ամենակարևորն է: Մի քանի վնասվածքներ ունեինք, խաղից առաջ կորցրինք Ագերդին, ընդմիջմանը Սայսային, Մազրաուիին… Բայց ասելու բան չունեմ, սխալների համար վճարեցինք։
Մենք վատ մտանք խաղի մեջ, առաջին խաղակեսում չափազանց շատ գնդակի կորուստ ունեցանք։
Երկրորդ գոլը մեզ կոտրեց, բայց դա չի չեղարկում այն ամենը, ինչ մենք արել էինք ավելի վաղ»,- Ռեգրագիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Աղբյուր ArmSport.am