ՀՔԾ-ն տեսանյութ է տարածել Սաակաշվիլիի վիճակի մասին
Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայությունը (ՀՔԾ) տարածել է տեսանյութ, որտեղ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին է, հայտնում է Aliq.ge-ն։
Ըստ ՀՔԾ-ի՝ տեսագրության մեջ երևում է Սաակաշվիլիի վիճակը տարբեր ժամանակահատվածներում։
Նրանց փոխանցմամբ՝ տեսագրության մեջ հստակ երևում են Սաակաշվիլիի ձևական գործողությունները, որոնց նպատակն է՝ խոչընդոտել արդարադատության իրականացմանը, մոլորեցնել հանրությանը և միջազգային գործընկերներին։
«Հասարակության մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով` հատուկ քրեակատարողական ծառայությունը հրապարակում է տեսագրություններ, որոնք ցույց են տալիս բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիի վիճակը տարբեր ժամանակահատվածներում…
Տեսանյութում արտացոլված է պետության վերաբերմունքը Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ, նաև Միխեիլ Սաակաշվիլիի վերաբերմունքը բուժանձնակազմի նկատմամբ, մասնավորապես` նրա ցուցաբերած բռնության և ագրեսիվ պահվածքի փաստերը»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։