Արտակ Բեգլարյանը ամփոփեց օրը և ներկայացրեց վաղվա անելիքները
Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ամփոփեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց սկսած նստացույցի առաջին օրն ու ներկայացրեց հետագա անելիքները։
Բեգլարյանը հայտնեց, որ վաղը նախատեսված են տարբեր ակցիաներ ու հանդիպումներ եւ հայաստանաբնակ հայրենակիցներին հորդորեց մասնակցել` այդ կերպ օգնելով շրջափակման մեջ հայտնված Արցախի մեր հայրենակիցներին։