Ամերիկային պետք է սուպերհերոս․ Թրամփը խոստացել է հանդես գալ կարևոր ուղերձով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է դեկտեմբերի 15-ին կարեւոր հայտարարություն անել։
«Ամերիկային պետք է սուպերհերոս», – ասել է նա դեկտեմբերի 14-ին իր «Truth Social» հարթակում իր տեսաուղերձում:
Նոյեմբերի 16-ին Թրամփը պաշտոնապես հայտարարեց 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։ Նա բացատրել է, որ դա արել է «Ամերիկան կրկին մեծ և վեհաշուք դարձնելու համար»։