Մակրոնն աջակցել է Ֆրանսիայի հավաքականին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է իր ազգային հավաքականին 2022 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Մարոկկոյի դեմ խաղից առաջ։
«Մենք բոլորս ձգտում ենք «կապույտների» հաղթանակին: Երբեք մի մոռացեք, որ սպորտը մեզ միավորում է առաջին հերթին մեր ժողովուրդների հարգանքով և բարեկամությամբ»,- գրել է Մակրոնը սոցիալական ցանցերում։
Մարոկկոն առաջին աֆրիկյան հավաքականն է, որը դուրս է եկել Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ:
Ֆրանսիա-Մարոկկո հանդիպումը կմեկնարկի քիչ անց՝ 23։00-ին։
Աղբյուր ArmSport.am