Լյորիսն այսօր կկրկնի ԱԱ-ի ռեկորդը
Քիչ անց Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականները կմրցեն Աշխարհի առաջնության եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար։
Ուգո Լյորիսն առաջին րոպեներից տեղ կզբաղեցնի Ֆրանսիայի հավաքականի դարպասում։ Նա այսօր կկրկնի Մանուել Նոյերի ռեկորդը՝ Աշխարհի առաջնությունում դարպասապահների շրջանում հանդիպումների քանակով:
Լյորիսի համար մարոկկացիների հետ խաղը 19-րդը կլինի Աշխարհի առաջնությունում։ Հանդիպումը կմեկնարկի 23։00-ին։
Հավելենք, որ Աշխարհի առաջնության եզրափակչի առաջին մասնակիցն արդեն հայտնի է՝ դա Արգենտինայի հավաքականն է, որը երեկ հաղթեց Խորվաթիային։
Աղբյուր ArmSport.am