Կառավարության շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են բերվում
Րոպեներ անց Հանրապետության հրապարակում մեկնարկելու է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված հանրահավաք։ Հանրահավաքը, հիշեցնենք, նախաձեռնում է Հանրապետական կուսակցությունը։ Մարդիկ կամաց-կամաց սկսում են հավաքվել։
Նշենք, որ այս պահին ոստիկանական մեծ ուժեր են բերվում Հանրապետության հրապարակ։ Կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց ոստիկանական պետ է կազմվում։