Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում ՌԴ դեսպանատան մոտ
Ինչպես ավելի վաղ գրել էինք, այս պահին ՌԴ դեսպանատան մոտ հավաքվել են Արցախ վերադառնալ ցանկացող քաղաքացիներ, ովքեր փակել են ՌԴ դեսպանատան մուտքը իրենց մեքենաներով։
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ պահանջում են ՌԴ-ից, որպեսզի խաղաղապահները բացեն միջանցքը։
Ոստիկանությունն այս պահին սկսում է ուժեր կենտրոնացնել դեսպանատան մոտ եւ պատրաստվում է ինչ-որ գործողություններ իրականացել։